ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Կոկա-կոլա» կամ «Պեպսի կոլա» չեն տրամադրելու ընդդիմադիրներին»:Ալիկ Սարգսյան «slaq.am»Ընդդիմությունը նման ակնկալիք ոստիկանապետից, բնականաբար, չունի. նախ`  ամեն մեկի հյուրասիրությունը չէ, որ կարելի է ընդունել, եւ հետո` եղանակն արդեն այնքան էլ տաք չէ: Ավելին, Երեւանում գրիպի համաճարակն է մոլեգնում, իսկ սառը հյութերը մարդկանց հիվանդանալու եւ միտինգավորների շարքերը նոսրացնելու պատճառ կարող են դառնալ: Այս պարագայում ակնկալիքն Ա.Սարգսյանից թերեւս մեկն է. պահպանել հասարակական կարգն ու չխանգարել ընդդիմության խաղաղ ակցիաները: Եւ հետո, մի՞թե մեր ոստիկանապետն այնքան հարուստ է, որ հնարավորություն ունի հազարավոր մարդկանց հյուրասիրել… Թեեւ մի շարք առանձնատներ կառուցողի համար «Կոկա-կոլա»-ներն ի՞նչ արժեք ունեն:




Լրահոս