ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի բերդում: Մասնավորապես՝ քրեական ենթամշակույթի և դրա արժեհամակարգի կրող Կոկո մականվամբ Կոնստանտին Հունանյանն իր ընկերների միջոցներով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձանց և պատիժ կրող դատապարտյալների համար ուղարկել է մեծաքանակ օգնություն՝ «գրեֆ», մասնավորապես՝ «Տրյուֆել» ապրանքանիշի 100 հատ 1 կիլոգրամանոց տորթ, 24.5 կգ քաղցրավենիք, 31 կգ սուրճ, 1550 տուփ ծխախոտ, 154 լիտր գազավորված ըմպելիք, որոնք օգոստոսի 9-ին քաղաքացի Արտակ Վրեժի Թարխանյանի կողմից տարբեր դատապարտյալների և կալանավորված անձանց անվամբ հանձնունք ներկայացնելու եղանակով ներմուծվել է քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի:
Դեպքի առթիվ «Արմավիր» ՔԿՀ-ում նախապատրաստվում են նյութեր:
Քնար Մանուկյան