
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 17-ին կայացել է երդման հանդիսավոր արարողություն։
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորը։ Զորամասի հրամանատարը նրանց մաղթել է խաղաղ ծառայություն, հրահանգել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։