
Օգոստոսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու մեղադրանքով հետախուզվող 28-ամյա երիտասարդը թաքնվում է Երևանի Մյասնիկյան պողոտայի հյուրանոցային համալիրներից մեկում։ Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Կենտրոնական բաժնի գործընկերների հետ։
Հետախուզվողը, որը փորձել էր փախչել, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։
Մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում բնակվող երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։