«Եթե ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին Տիգրան Սարգսյանով գնա, ապա դա ինքնասպանության ամենակարճ ճանապարհն է»:Արամ Հարությունյան «7or.am»Միգուցե Արամ Հարությունյանն առյուծի սիրտ է կերել ու սկսել «համարձակ հայտարարություններ» անել: Սակայն դա այնքան էլ կարեւոր չէ: Ի վերջո, ՀՀԿ-ում տիգրանսարգսյաններ շատ կան, որոնք կարող են ինքնասպանության առիթ դառնալ: Ավելին, այս կուսակցությունը վաղուց ի վեր ապաշնորհ մարդկանց խմբավորում է համարվում: Ուստիեւ ինքնասպանությունը (քաղաքական առումով) նույնիսկ փրկօղակ կարելի է համարել Հանրապետականի համար: Այլապես մի ծաղկով (տվյալ դեպքում վարչապետին ցուցակում չընդգրկելով) գարուն չի գա, որքան էլ ընտրություններն առաջիկա մայիսին նշանակված լինեն: Վերջիվերջո, ՀՀԿ-ի կուստոմսերն արդեն մեկ տասնյակ կիլոգրամի են հասնում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ