![](https://armlur.am/wp-content/uploads/2021/07/17582_Armen_Grigoryan_M.jpg)
ՀՀ վարչապետի հրամանով Արմեն Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին ազատել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին
մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»։