Երևանի զինվորական քննչականից խումբ է մեկնել Սյունիք. զինվորների դիերի հայտնաբերման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի զինվորական քննչականից խումբ է մեկնել Սյունիք՝ տեղի ունեցած միջադեպի հետքերով:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

ArmLur.am-ին հայտնել էր նաև, որ իրավապահները նախնական քննության արդյունքներով պարզել են, որ զինվորները միմյանց են կրակել, իսկ թե ինչն է եղել պատճառը, առայժմ հայտնի չէ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին զինվորների հետ կապ ունեցող բոլոր անձինք հացաքննվում են: Մասնավորապես՝ ծառայակից ընկերներ, հրամանատարներ:

Քնար Մանուկյան




Լրահոս