ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, իշխանության ներսում անակնկալի են եկել այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումներից: Բանն այն է, որ իշխանական թևը տեղյակ չի եղել, որ ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանին Փաշինյանը կրկին հետ կտանի իր նախկին պաշտոնին` անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին:
Իշխանական թևին ասել էր, որ ԱԽՔ պաշտոնից Գրիգորյանը կհեռանա, քանի որ չի տիրապետում իր գործառույթներին ու հանկարծ հայտնի ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Գրիգորյանը կրկին հետ է տարվում իր պաշտոնին: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ ԱԺ իշխանական ֆրակցիայում պատգամավորական մի թև կա` Մարիա Կարապետյանի գլխավորությամբ, որ պահանջ է դնում Գրիգորյանին լավագույն պաշտոններում նշանակելու համար: Ու հասել են նրան, որ Փաշինյանը նորից նրան տարել է իր պաշտոնին, իսկ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին նշանակել ԱԳ նախարար: Հավելենք, որ ռուսական կողմը դեմ էր արտահայտվել ՀՀ ԱԳ նախարար Արմեն Գրիգորյանին նշանակելու հարցում:
Սոնա Գրիգորյան