Հրդեհ «Երից Մանկանց» վանքի տարածքում․ ստեղծվել է օպերատիվ խումբ՝ շուրջ 40 հրշեջ փրկարարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 18-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Տոնաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող «Երից Մանկանց» վանքի հարակից անտառածածկ հատվածում բռնկված հրդեհը շարունակվում է: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները երկու մարտական հաշվարկով մեկնել են կանչի վայր և աշխատել ամբողջ օրվա ընթացքում: Սակայն կրակն արագորեն տարածվել է ուղեկցվող քամու ուժգնացման պատճառով:

Հաշվի առնելով վտանգի լրջությունը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ և ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ խումբ՝ շուրջ 40 հրշեջ փրկարարով:

Շարունակվող հրդեհը մարելու նպատակով այսօր առավոտյան ժամը 7:00-ից հրդեհաշիջման աշխատանքներին ընդգրկվել են ծառայության փրկարար ուժերի վարչության և Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջները, ինչպես նաև Մարտակերտի շրջվարչակազմի ռեսուրսները:

Աշխատանքը տեղում ղեկավարում է ԱԻՊԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրումյանը:




Լրահոս