ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանձնաժողովը չկա, դատապարտյալը սպանում է կալանավորին. ովքեր են պատասխանատուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում պահվող կալանավորված անձ, 1986 թվականին ծնված Ա․ Հ․-ն, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցնելով իր հետ նույն կացարանում պահվող կալանավորված անձ, 1970 թվականին ծնված Մ․ Օ․-ի գլխին, կյանքից զրկել է վերջինիս։

Ա․ Հ․-ը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը), 2021 թվականի հուլիսի 9-ին ընդունվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և հոգեկան առողջական վիճակով պայմանավորված՝ հուլիսի 19-ին տեղափոխվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Արսեն Մկրտչյանը վերոնշյալ իրավիճակի մասով իր մտահոգությունն է արտահայտում՝ նշելով, թե ով պետք է պատասխան տա կալանավորների անվտանգության համար:

Քնար Մանուկյան




Լրահոս