Որոնք թզի օգտակար հատկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերին հասունացող համեղ մրգերից մեկը թուզն է, որը հազարամյակների պատմություն ունի: Դրա մասին բազմիցս հիշատակվում է նաև Աստվածաշնչում:

Բացի մեղրահամ լինելուց, թուզը նաև խիստ առողջարար է մարդու օրգանիզմի համար: Բայց ոչ բոլորը գիտեն այդ գեղեցիկ ու նրբահամ մրգի կենարար հատկությունների մասին:

1. անհրաժեշտ է սրտի առողջության համար

Պտուղներում պարունակվող կալիումն արյան ճնշման հիանալի կարգավորիչ է: Իսկ կալիումով հարուստ սննդամթերքի օգտագործումը նպաստում է արյան բարձր ճնշման կարգավորմանը:

2. Դուրս է բերում օրգանիզմից «վատ» խոլեստերինը

Այս իմաստով կարևոր է նաև խոլեստերինի մակարդակը: Թուզն այստեղ էլ է օգտակար՝ այն նվազեցնում է ճարպաթթուների քանակը և թույլ չի տալիս, որ դրանք կուտակվեն զարկերակներում: Այս առումով թզենու պտուղները կարող են սրտի տագնապների լավագույն կանխարգելիչը լինել:

3. Ամրացնում է ոսկրային հյուսվածքը

Այս պտուղներում պարունակվող կալցիումի և ֆոսֆորի շնորհիվ այն կարող է խթանել օստեոգենեզը, այսինքն՝ նպաստել ոսկրի աճին: Այդ պատճառով օրթոպեդիկ վնասվածքներ ունեցող մարդկանց համար այս միրգը հատկապես կարևոր է:

4. Օգնում է էրիտրոցիտների առաջացմանը

Պտուղները պարունակում են երկաթ, որը պատասխանատու է թոքերից թթվածնի փոխադրմանը մեր օրգանիզմի մյուս հատվածներ: Երկաթի պակասը կարող է հանգեցնել անեմիայի: Այս հարցում օգնության կարող է հասնել թուզը, որի օգտագործումը նպաստում է արյան կարմիր մարմնիկների առաջացմանը՝ կանխելով իմունային համակարգի աշխատանքի խափանումը:

5. Նիհարողների օգնականն է

Նրբահամ այս միրգը դիետիկ բջջանյութի մեծ աղբյուր է: Մեկ խոշոր պտուղը պարունակում է 1,9 գրամ այսպիսի բջջանյութ, իսկ դա օրական պահանջվող քանակի 8 տոկոսն է: Թուզն այս իմաստով կարող է վնասակար քաղցրեղենի հզոր այլընտրանք լինել՝ միանգամից կրկնակի օգուտ տալով օրգանիզմին: Մի կողմից, օրգանիզմը ստանում է նիհարելուն նպաստով բջջանյութ, իսկ մյուս կողմից՝ մարդն իրեն չի զրկում քաղցրից՝ փոխարինելով այն բնական տարբերակով: Բացի նիհարելը, բջջանյութը նաև նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:




Լրահոս