
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր դիրքային հատվածում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն։
Ինչպես տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն։