Երեխան գլխի վրա ընկել է տան 2-րդ հարկից. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1 տարեկան 8 ամսական երեխան վայր է ընկել տան 2-րդ հարկից: Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Կոմատոզ վիճակով (3 բալ), կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածքով ընդունվել է կլինիկա, որտեղ վիրահատվել է: Կյանքի ցուցումներով նույն օրը փոքրիկի մոտ կատարվել է դեկոմպրեսիոն տրեպանացիա:

Երկու շաբաթ շարունակ փոքրիկը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո գիտակցության չգալով մահացել է:




Լրահոս