Ryanair-ը կկիրառի պատժամիջոցներ ավիատոմսերի հայտնի որոնողական համակարգի հաճախորդների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը՝ Ryanair-ը օգոստոսի 18-ից կիրառում է պատժամիջոցներ այն ուղևորիների դեմ, որոնք գնել են ավիատոմսերը Kiwi.com հայտնի որոնողական համակարգի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է tnn.am-ը:

Ավիաընկերությունն այլևս չի թողնի ինքնաթիռ այն հաճախորդներին, որոնք կներկայացնեն Kiwi.com կայքի նստեցման կտրոններ։ Օգոստոսի 18-ից Ryanair-ը դրանք անվանում է «կեղծ»։

Պատժամիջոցներն ավիաընկերությունը բացատրում է նրանով, որ նստեցման կտրոնների դուրսգրման ներկայիս գործընթացը, որն օգտագործում է որոնողական համակարգը, կատարվում է առանց Ryanair-ի անվտանգության պրոտոկոլների պահպանման։

Kiwi.com-ում Ryanair-ի ավիատոմսեր ձեռքբերումից հետո որոնողական համակարգը չի տրամադրում տեղեկություն ամրագրման համարի և էլ․ հասցեի մասին, որով ձևակերպվել է տոմսը, և անցկացնում է թռիչքին գրանցման գործընթացը ինքնուրույն։ Ինչի հետևանքով ուղևորը, որը գնել է տոմսը ոչ ուղիղ ավիաընկերությունից, չի կարող անցնել գրանցում և ստանալ նստեցման կտրոն Ryanair-ի կայքում։

Վերջին ժամանակներում ավիաընկերությունը սկսել է ագրեսիվ արշավ ընդդեմ միջնորդների։ Նպատակն է տեղափոխել ուղևորներին, որոնք գնում են ավիատոմսեր գործակալություններում, դեպի ուղիղ Ryanair-ի կայք կամ բջջային հավելված։




Լրահոս