ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ տրամադրվածություն հայտնելով համատեղ աշխատելու ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտների ուղղությամբ, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։
«Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 10-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի մասին: Նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և բնակչության հումանիտար կարիքների բավարարման համար:
Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել՝ համատեղ աշխատելու ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտների ուղղությամբ, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ շրջանակում»,-ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության, Մակրոնը նաև մտահոգություն է հայտնել լարվածության վերսկսմամբ ՀՀ և Ադրբեջանի միջև։
Կողմերն անդրադարձել են նաև «Թալիբների» իշխանության գալուց հետո Աֆղանստանում տիրող իրավիճակին, Իրանի միջուկային ծրագրին, ներուկրաինական խնդիրներին։