ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը մոռացել է իր խոսքերը. իջեցրին Սերժ Սարգսյանի նկարը, որ փակցնեն իրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականին, երբ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր էր` խորհրդարանի ամբիոնից «բացահայտում» էր, թե ինչի համար են տարբեր պաշտոնյաններ իրենց աշխատասենյակներում իրենց ղեկավար Սերժ Սարգսյանի նկարը փակցնում: Երբ վերը նշված թվականին, խորհրդարանը ՀՀ գլխավոր դատախազ ընտրելու հարցն էր քննարկում, իսկ թեկնածուն Արթուր Դավթյանն էր (ի դեպ, հիմա Դավթյանը Փաշինյանի ամենավստահելի պաշտոնյաններից է): ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես, թե մոռացել է՝ չորս տարի առաջ ինչ հայտարություններ էր անում, ինչպես էր քմծիծաղով խոսում իշխանության արարքների վրա:

ArmLur.am-ի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ արդեն բոլոր գերատեսչություններում ու խորհրդարանի իշխանական ֆրակցիայում հրահանգել է պատից «կախել» իր նկարը: Այսինքն, եթե Փաշինյանի ելույթի տրամաբանությամբ նայենք, ապա հիմա էլ իր թի՞մը պետք է կապի մեջ լինի իր նկարի հետ, առավոտից երեկո զեկուցեն նկարին, իսկ առավոտ շուտ հրահանգ ստանան նկարից:

Իշխանության ներկայացուցիչները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում են, որ իրենց համար ևս տարօրինակ է, որ այդ ամենը մերժած Փաշինյանն այժմ պարտադրում է, իր նկարը կախել պատերից, երբ հեղափոխության օրերին իրենք թիմով բոլոր աշխատասենյակներից «իջեցնում» էին Սերժ Սարգսյանի նկարը: Իշխանության թևը, որևէ մեկնաբանություն այս հարցով չի ցանկանում տալ: Մենք կփորձենք առաջիկայում գոնե մեկ իշխանական պատգամավորից պարզել այս ամենի նպատակը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս