![](https://armlur.am/wp-content/uploads/2021/08/236414497_376647314018688_4779979678345636921_n.jpg)
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնյա Լուսինե Աթոյանին մեղադրանք է առաջադրվել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լուսինե Աթոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով պաշտոնատար անձ, 2021 թվականի միասնական քննությունների մասնակից Անի Հովսեփյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողության համար քննության մասնակցի մորից՝ Նազիկ Հայրապետյանից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Քնար Մանուկյան