Օգտվի՛ր ինտերնետից՝ որքան ուզում ես. Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «+Unlim» ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիվա-ՄՏՍ-ն իր «Viva», «X», «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներին հնարավորություն է ընձեռել օգտվելու ինտերնետից առանց որևէ սահմանափակման՝ ակտիվացնելով «+Unlim» ծառայությունը:

Ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ ուղարկելով *406*1# հրահանգը:

Ծառայության ակտիվացման գինը 3000 դրամ է: Առաջարկը գործում է մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ը:

Մանրամասներ՝
• Ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
• Ծառայության կարգավիճակը կարելի է ստուգել` ուղարկելով *406#:
• Ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:
• Նախքան ակտիվացված «+Unlim» ծառայության գործողության ժամկետի ավարտը սակագնային պլանի փոփոխության դեպքում ծառայությունը կմնա ակտիվ՝ ակտիվացման պահին սահմանված գործողության ժամկետով:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.

«+Unlim». օգտվի՛ր ինտերնետից՝ որքան ուզում ես:




Լրահոս