Նիկոտին թե՞ խեժ, որն է վնասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ծխելը վնասակար է մարդու առողջությանը դա անհերքելի փաստ է։ Այն, որ դա ապացուցվել է վաղուց և սպառնալիք է մարդկային կյանքին, նույնպես ոչ ոք չի ժխտում։ Սակայն վնասակար ասվածի մեջ պետք է հասկանալ, թե ծխելու վնասակարությունը ինչպես է արտահայտվում, և վերջապես ի՞նչն է ամենավտանգավորը, երբ մարդիկ շարունակում են ծխել։

Սիգարետն ինքնին արդեն վնասակար է, քանի որ արտազատում է ծուխ, որը պարունակում է 6000-ից ավելի քիմիական տարրեր։ Երկար ժամանակ կար կարծրացած կարծիք, որ մարդու առողջության համար ծխելու վնասը կախված է ծխախոտի մեջ նիկոտինի շատ կամ քիչ լինելու հետ։ Բայց դա այդպես չէ։ Թե ինչու՞, եկեք պարզենք միասին․

Ի՞նչ է նիկոտինը․

Նիկոտինը ծխախոտի մեջ ակտիվ նյութն է, որ ծխելու նկատմամբ կախվածություն է առաջացնում։ Բայց մարդու օրգանիզմում նիկոտինը նստվածք չի տալիս։ Այն մարդու օրգանիզմից դուրս է գալիս մեկ օր հետ։ Որքան էլ տարօրինակ թվա, նիկոտինը ճիշտ չափաքանակով կարող է նաև օգտակար լինել մարդու օրգանիզմին։ Նիկոտին են պարունակում մեր կողմից շատ սիրեի լոլիկը, սմբուկը, կարտոֆիլը և այլ
ուտելիքներ։

Ի՞նչ է խեժը։

Եթե ծխից հանենք ջուրն ու նիկոտինը կմնա խեժը։ Սիգարետի ծուխը պարունակում է տարբեր տեսակի քաղցկեղածին քիմիական նյութեր, որոնց 70 տոկոսը մնում է մարդու թոքերում։ Հենց խեժն է նստվածք տալիս ծխողի թոքերում, և հենց խեժի պատճառով ծխողի թոքերը իրենց գույնով սկսում են տարբերվել չծողների թոքերից։
Ընդ որում ասում են, որ խեժը առկա է նաև այսպես կոչված երկրորդային ծխի մեջ։

Եզրակացություն․

Ծխելու հիմնական վտանգը այրումն ու խեժն են, և դա էլ հիմա արդեն անհերքելի փաստ է։ Իհարկե լավագույն տարբերակը ծխելուց ընդհանրապես հրաժարվելն է։ Այրումով ծխելուց ու ու խեժից խուսափելու համար էլ համաշխարհային գիտությունը մեթոդներ է մշակում, քանի որ ցավոք սրտի մարդկության մեծամասնությունը շարունակում է ծխել։ Խեժից ու այրումով ծխելուց խուսափելու համար առաջարկվող այլընտրանքային միջոցները արդեն շատ են՝ սնյուսեր, նիկոտինային մաստակներ, ծխախոտի տաքացման (առանց այրման) համակաարգեր և այլն։ Եվ դա նշանակում է մարդկանց համար հնարավորություն է ստեղծվել մեղմացնել ծխելու վնասը, և բացառել վտանգը շրջաատի մարդկանց համար։

Իհարկե յուրաքանչյուր ծխող ինքն է ընտրում ծխելու իր միջոցը։




Լրահոս