Կորոնավիրուսի 4 743 նոր դեպք Վրաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 20-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 743 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է jnews.ge-ն՝ վկայակոչելով stopcov.ge հատուկ կայքին:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3393 մարդ, մահացել է 59 պացիենտ:

Համավարակի սկսման պահից, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 506040 դեպք, ապաքինվել է 440370 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6649:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 46389 թեստավորում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 907665 մարդ, վերջին մեկ օրում՝ 23986 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է գտնվում 77 մարդ, կլինիկական հյուրանոցներում՝ 3458 անձ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7238 պացիենտ:




Լրահոս