«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2023 թվականը։Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման կկարողանա հեռանալ ակումբից նախքան գործող պայմանագրի ավարտը, եթե զգա, որ արդեն չի համապատասխանում թիմի մակարդակին։
Բենզեմայի նախկին պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ էր մինչև 2022 թվականը։