Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Դավիդ Զալկալիանին շնորհավորել է նաև հայկական կողմին՝ անցկացված ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ՝ նշելով, որ երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: