22-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել Փոքր Վեդի համայնքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 21-ին ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լուսառատ գյուղի 22-ամյա մի բնակիչ իր մոտ ապօրինի պահվող հրազենից Փոքր Վեդի համայնքում կրակոցներ է արձակել:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին՝ ներկայացնելով դատարկ պահունակով «ԱԿՄ» ինքնաձիգը։

Կատարվում է քննություն։




Լրահոս