Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտունու շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ է իրականացնում Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում:

ԱԻՊԾ-ն հայտնում է, որ աշխատանքները իրականացվում են փրկարարական մեկ ջոկատով: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն:




Լրահոս