
Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, 《Կամար》տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։