
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել իրացման կետերում։
ՍԱՏՄ-ն հայտնում է, որ Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում գտնվող դիտարկված օբեկտներից երկուսում կազմվել են խախտումների մասին արձանագրություններ․ դրանք վերաբերել են հիմնականում խանութների հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքերին։