![](https://armlur.am/wp-content/uploads/2021/08/արշակ-կարապետյան-1.jpg)
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 22-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին:
Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից։