ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։
Նշենք, որ դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։