ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ օրերս իրավապահներին է դիմել Վալինա Ղուլյանը Վանաձոր քաղաքի «Հայքի հրապարակում իրեն է մոտեցել 50-55 տարեկան անծանոթ մի քաղաքացի, ներկայացել է որպես բարերար, ով դրամական օգնություն է բաժանում Արցախյան պատերազմում զոհված և վիրավորված արցախցիների ընտանիքներին, խնդրել ցույց տալ զինհոսպիտալի գտնվելու վայրը, ում ինքը ուղեկցել է Մոսկովյան 23 հասցեում գտնվող զինհոսպիտալի հարակից այգի:
Ճանապարհին ինքը անծանոթ քաղաքացուն հայտնել է, որ ինքը ծնունդով Արցախից է, իսկ իր որդին նույնպես զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ:
Հասնելով նշված վայր՝ քաղաքացին, որպես օգնություն իրեն առաջարկել է 4.000 ԱՄՆ դոլլար և պահանջել իրենից, որ ներկայացնի որդու մահվան վերաբերյալ պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանքը, պատճառաբանելով, որ ինքը պետք է հաշվետվություն ներկայացնի բաժանած գումարների վերաբերյալ: Վ.Ղուլյանը անծանոթ քաղաքացուն հայտնել է, որ տեղեկանքը գտնվում է տանը և այն բերելու համար, որպես ճանապարհածախս, անծանոթ քաղաքացին իրեն տվել է 15.000 դրամ և 2 հատ փակ ծրարներ, ասելով որ դրանց մեջ 4.000 դոլար է, իսկ որպես տեղեկանքը բերելու երաշխիք պահանջել և ստացել է իր ոսկյա մատանին և 1զույգ ոսկյա ականջօղերը: Ստանալով ծրարները Վ.Ղուլյանը ցանկացել է գնալ տուն, սակայն մի քանի մետր քայլելուց հետո փոշմանել է, հետ է գնացել, սակայն նշված քաղաքացուն, ով խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է իր գույքը՝ չի գտել:
Այնուհետև, Վ.Ղուլյանը, բացելով ծրարները, ներսում հայտնաբերել է թվով 40 հատ 100 ԱՄՆ դոլարանոց հուշանվեր թղթադրամներ: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քնար Մանուկյան