2011թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնի շտապ բժշկական օգնության բաժանմունքի բուժքույրը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի վարչության Մարտունու բաժնում այն մասին, որ նույն օրը` ժամը 12:30-ի սահմաններում, ստացված կանչի համաձայն բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում հիվանդի ամուսինը, ով ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ է, ապտակել, ապա ոտքով հարվածել է իրեն: Բուժքրոջ նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը հաստատել են նաեւ շտապ բժշկական օգնության բաժանմունքի բժիշկը եւ վարորդը, մինչդեռ հիվանդի ամուսինը եւ դեպքին ականատես ազգականները ժխտել են այն: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
ԴԱՏԱԽԱԶԸ ԱՊՏԱԿԵԼ ԵՎ ԾԵԾԵԼ Է ԲՈՒԺՔՐՈՋԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ