ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 2021թ. օգոստոսի 16-ին Էլմիրա Աղայանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել եւ իրավապահներին հայտնել է, որ Ազգային Ժողովի քաղաքացիական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2021թ. հուլիսի 2-ին որպես օգնություն 100.000 դրամ է փոխանցել նախկին ամուսնու՝ Արտակի հաշվեհամարին, որպեսզի վերջինս էլ փոխանցի իրեն, սակայն իր նախկին ամուսինը Ա.Պետրոսյանը գումարը ծախսել է, այդ մասին տեղեկացրել Է.Աղայանին և հայտնել, որ աշխատավարձ ստանալուց հետո օգոստոսի 10-ին գումարը կվերադարձնի, բայց գումարը չի վերադարձրել և չի պատասխանել հեռախոսազանգերին: Իրավապահները միջոցառումներ են ձեռնարկում Ա. Պետրոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քնար Մանուկյան