Երևանի Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեի՝ հայտնի «Ֆիզգառադոկ»-ի փոքրիկ բնակիչներն արդեն մի քանի օր է պահանջում են հանդիպում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Այսօր նրանք այդ պահանջով եկել էին Երեւանի քաղաքապետարան, բայց Մարությանը այդպես էլ չբարեհաճեց հանդիպել նրանց հետ:
«Ֆիզգառադոկ»-ում վերջին օրերը խաղաղ չեն: Պատճառը «Ռատկո» ընկերությունն է, որը «Ֆիզգոռոդոկ»-ում նախաձեռնել է կառուցել 12 հարկանի շենք՝ ստորգետնյա կայանատեղիով: Սակայն բնակիչները դեմ են: Նրանց խոսքերով, շենքի կառուցումն ապօրինի է:
Տեղեկացնենք, որ Երեւանի քաղաքապետարանը 2020 թվականի հունիսի 12-ին հավանության է արժանացել բազմաբնակարան շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը, իսկ հուլիսի 20-ին՝ նախագծման թույլտվություն է տրվել։ Ընկերությունը հուլիսի 29-ին ստացել է շինթույլտվություն, ըստ որի նախաձեռնել են կառուցապատումը և սկսել շինհրապարակի կազմակերպումը։
Ի դեպ, «Ֆիզգառադոկի» բնակիչներն այս խնդրով ստորագրահավաք են կազմակերպել:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան