Հայկ Մարությանը հրաժարվել է հանդիպել «Ֆիզգորոդոկի» բնակիչների հետ. բողոքի ակցիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում իրավիճակը լարված է։ Բանն այն է, որ այս տարածքում ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։

Այս պահին Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչները եւ այլ քաղաքացիներ խաղաղ ակցիա են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի առջեւ։

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքապետարանի շենքում բնակիչների ներկայացուցիչներն այս պահին հանդիպում են պատասխանատու պաշտոնյաների հետ։ Բնակիչները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ պահանջել են հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, սակայն վերջինս մերժել է բնակիչներին:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին ոստիկանների մեծ խումբ գտնվում է Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, և չնայած բնակիչների բողոքին՝ բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ են իրականացվում:

Այլ մանրամասներ կհայտնենք քիչ անց:




Լրահոս