ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը հրաժարական է տվել.
«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում լրագրող գործընկերներիս՝ միասին արդյունավետ համագործակցության համար:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆինանսների նախկին նախարարներ (Vardan Aramyan )Վարդան Արամյանին ու Ատոմ Ջանջուղազյանին ինձ վստահելու և պրոֆեսիոնալ փոխգործակցության համար: Նրանց հետ աշխատելը մեծ պատիվ էր ու կարևոր փորձառություն:
Շնորհակալ եմ նաև ֆինանսների նախարարության պրոֆեսիոնալ թիմին՝ իմ և լրագրող գործընկերներիս բոլոր հարցադրումներին համբերատար դիմակայելու համար։
Խաղաղություն և հաջողություն բոլորիս»,-գրել է Աննա Վարդանյանը։