ՏԵՍԱՆՅՒԹ. Զինծառայողները մեկը մյուսի հետևից անհետանում են, 3 զինվորի դեռ չեն գտել, 4-րդն այսօր կորել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։

Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։
Նկատենք, որ այս դեպքում պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ նախնական տեղեկություններ ունեն, որ վերջինս հայտնվել է ադրբեջանական կողմում եւ մի բան էլ ողջ մեղքը բարդեց ավագ լեյտենանտի վրա, որ նա առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից եւ հայտնվել հակառակորդի մոտ: Իսկ ով է պետք է պատասխան տա դեռեւս 2 ամիս առաջ անհետացած երեք զինվորների համար: Մայիսի 18-ին Վարդենիսի զորամասը լքել էր ժամկետային զինծառայող Նարեկ Մկրտչյանը: Ի դեպ, իրավապահ համակարգում քննվում է այն վարկածը, որ չի բացառվում՝ զինվորը լքած լինի Հայաստանի Հանրապետությունը, քանի որ զինվորը Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է, իսկ Կողբը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը: Իրավապահները վարկած ունեն, որ Կողբի բնակիչները բավականին սահմանին ծանոթ են, ու միգուցե զինվորը այդպես լքած լինի երկիրը: Ստացվում է, որ մեր երկրում զինվորը լքում է զորամասը եւ ամենայն հավանականությամբ երկրից դուրս գալիս, իսկ իրավապահ համակարգը քնած է մնում:

Այս դեպքից հետո հերթական զինվորների անեհտացման դեպքը արձանագրվեց: Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորական էին անհետացել։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պայմաններում ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։
Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Եվ ահա ունենք հերթական դեպքը, բայց այս անգամ գտել են զինվորին ու նրա՝ հակառակորդի մոտ հայտնվելու մեղքը գցում են զինվորի վրա՝ արդարացնելով իրենց դեռես չկահավորված սահման ունենալու հանգամանքը:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս