
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 24-ին ժամը 10.00-18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Գետափնյա թաղամասի 1-14, Օրբելյանների 37 շենքերի և թիվ 3 մանկապարտեզի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: