Տոտենհեմը դիտարկում է Ռոնալդուի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Տոտենհեմը» շարունակում է ուսումնասիրել հարձակման գծի ուժեղացման տարբերակները՝ Հարի Քեյնից հեռանալու դեպքում:

Մասնավորապես, ըստ Radio 24-ի, «Տոտենհեմը» պատրաստ է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Սակայն պորտուգալացու հետ պայմանագիր կնքելու տարբերակը կարող է խոչընդոտների հանդիպել՝ Չեմպիոնների լիգային թիմի չմասնակցելու պատճառով:

Հիշեցնենք, որ 36-ամյա հարձակվողը Ա Սերիայի 1-ին տուրի «Ուդինեզեի» հետ հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին: Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռոնալդուն ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն թողնել պահեստայինների նստարանին, քանի որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ակնկալում է փոխել թիմը:

Սակայն «Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հերքել է այս տեղեկությունը: Հաղորդում է Armsport.am-ը։




Լրահոս