ԱԺ նախագահը նոր խոսնակ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկայում մամուլի խոսնակ կունենա:

Մենք տեղեկացանք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը օրերս ազատվել է աշխատանքից և նշանակվելու է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ:

Նշենք, որ Ծովինար Խաչատրյանը եղել է ՀՀ արդադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի, ՄԻ նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի մամուլի խոսնակը: Խաչատրյանն իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում հիմնականում փոխհամագործակցել է ու լրագրողներին չի բաժանել «սևերի» ու «սպիտակների»: Հուսանք՝ նա էլ չի փոխվի, ինչպես շատ լրագրողներ, ովքեր պատգամավոր դարձան ու պայքարում են լրագրողների դեմ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս