Վրաստանում կորոնավիրուսից մահացել է երկու անգամ պատվաստված անձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում երկու անգամ պատվաստված անձը մահացել է կորոնավիրուսից: Jnews-ի հաղորդմամբ, առողջապահության նախարարի խոսքով, մահվան ելքի պատճառ են դարձել քրոնիկ հիվանդությունները:

«Նման դեպք իսկապես գրանցվել է, սա շատ ցավալի փաստ է, չնայած աշխարհում գրանցվել են նման մի քանի դեպքեր, ինչպես և այսօր Վրաստանում: Սա չպետք է խուճապի պատճառ դառնա, քանի որ այս դեպքը կազմում է ընդամենը 0,001%-ը: Պատվաստանյութը, ընդհանուր առմամբ, պաշտպանում է մեզ մահվան դեպքերից: Նման հիվանդների մոտ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են առաջացել՝ իրենց քրոնիկ հիվանդությունների հետևանքով, և այս դեպքում բժիշկների ջանքերն անարդյունավետ են եղել», – հայտարարել է Տիկարաձեն:




Լրահոս