Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործը մտել է դատարան: Այն քննելու է դատավոր Գնել Գասպարյանը: Նշենք, որ նա աշխատել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, ինչպես նաեւ աշխատել է զինվորական դատախազությունում։
Հիշեցնենք, որ Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշա Առուշանյանի կազմակերպմամբ, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Քարահունջ բնակավայրի երկու և ավելի ընտրողի հարկադրել է մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և կողմ քվեարկել ընտրություններին առաջադրված Հայաստան դաշինքի օգտին:
Բացի այդ, նույն ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Քարահունջ բնակավայրի երկու և ավելի բնակիչներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021 թվականի հունիսի 8-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում կազմակերպված հավաքին:
Բացի այդ, 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ 2021 թվականի հունիսի 7-ին և 8-ին, անձամբ հանդիպումների և հեռախոսազանգերի ժամանակ Լուսինե Ավետյանը Քարահունջ բնակավայրի բնակիչներ Սաթիկ Սինանյանին, Նարինե Արզումանյանին, Ալինա Օհանջանյանին, Լիանա Մկրտչյանին, Նաիրա Սարգսյանին և Մհեր Բաղդասարյանին հարկադրել է մասնակցել Գորիս համայնքում 2021 թվականի հունիսի 8-ին կազմակերպված՝ Հայաստան դաշինքի հավաքին:
Ք. Մ.