Վերափոխումն ու վստահությունը կարևոր նշանակություն ունեն ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար. Արտակ Հանեսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսում է բանկի ռազմավարության, հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների և անելիքների մասին:

GlobalMarkets. Որո՞նք են Ամերիաբանկի գործունեության հիմնական ուղղությունները, ուժեղ կողմերն ու մրցակցային առավելությունները:

– Ամերիաբանկիհաջողության հիմքում ոչ միայն փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումն է, այլևայդ փոփոխությունների ու վերափոխման ճանապարհին առաջնորդի դեր ստանձնելը: Հենց դա օգնեց մեզ հաջողությամբ հաղթահարել դեռևս2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:Այդպես մենք առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկից վերափոխվեցինք Հայաստանի առաջատար ունիվերսալ բանկի: Եվ դա է պատճառը, որ մենք հետևողականորենձգտում ենք թվային վերափոխման, որի ուղղությամբ արված ներդրումների շնորհիվ էլ կարողացանք դիմակայելնախորդ տարի բոլորիս առջև ծառացած մարտահրավերներին:Ամերիաբանկը հավատում է Հայաստանի տնտեսության ներուժին և ապագային:

2008 թ.-ից ի վեր մենք հսկայական դերակատարում ենքունեցել Հայաստանում գործողընկերությունների և մեր երկրի տնտեսության հզորացման գործում: Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր ֆինանսական հաստատությունն է, որը մշտապես ձգտում է իր հաճախորդներին և գործընկերներին առաջարկել բանկային լավագույն ծառայություններն ուպրոդուկտները, հանդես գալ նոր ու ժամանակակից լուծումներով: Մեր աճն ու զարգացումը մշտապես հիմնված են եղել ոչ թե կարճաժամկետ շահերի, այլ երկարաժամկետ տեսլականի, ռազմավարության և մի շարք առանցքային նպատակների վրա: Ցանկանում եմ նաև շեշտել, որ մեր հաջողությանը նպաստել են մեր հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի վստահությունը մեր հանդեպ և նրանց հետ ունեցած երկարաժամկետ փոխհարաբերությունները: Նրանք մեզ ոգեշնչել են դինամիկ զարգացման և ավանդական բանկից մարդկային կարիքների վրա հիմնված ֆինանսատեխնոլոգիականէկոհամակարգի վերափոխման:

GlobalMarkets. Որո՞նք են վերջին 12 ամիսների ընթացքում բանկի արձանագրած հիմնական ձեռքբերումներնու հաջողված ծրագրերը:

– Թեև նախորդ տարվա ընթացքում համաշխարհային տնտեսության առջև ծառացան էական դժվարություններ և մարտահրավերներ, այնուամենայնիվ մենք կարողացանք գործել արդյունավետորեն ևապահովել դրական արդյունքներ: 2021թ. առաջին եռամսյակի արդյունքների համաձայն, Ամերիաբանկը պահպանեց իր առաջատար դիրքը ՀՀ բանկային համակարգում` ըստ հիմնական բանկային ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկեր, ավանդներ, շահույթ և սեփական կապիտալ):Առաջին եռամսյակի ավարտին բանկի ակտիվների և սեփական կապիտալի շահութաբերությունը կազմեց համապատասխանաբար 1.5% և 14.2%: Մենք առաջատար դիրք ենք զբաղեցնում նաև ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում, որտեղ բանկի մասնաբաժինը կազմում է 26%: Դեպի ունիվերսալ բանկի մոդելին անցում կատարելու մեր ռազմավարության համաձայն, բանկն ավելացրել է մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինը: Բացի այդ, զգալի առաջընթաց ենք ունեցել հեռավար և թվային ուղիներով բանկային սպասարկման ոլորտում, որի արդյունքում ինտերնետ-բանկինգի օգտագործման գործակիցը 2020թ. կազմել է 48% (աճ 12 տոկոսային կետով):

GlobalMarkets. Այս տարի Ամերիաբանկն առաջին անգամ հանդես եկավ «կանաչ» պարտատոմսերի շուկայում: Ի՞նչ ծրագրեր ունի բանկը Հայաստանում կանաչ ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ:

– Նախ նշեմ, որ Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերի թողարկումըբանկի կարևոր ձեռքբերումներից մեկն էր: Թողարկման ընդհանուր ծավալը կազմեց 42 միլիոն Եվրո: Պարտատոմսերը թողարկվեցին մեր երկարամյա գործընկեր Նիդերլանդների զարգացման բանկի (FMO) հետ համատեղ: Sustainalyticsընկերությունը տրամադրել է երկրորդ կողմի կարծիքԱմերիաբանկիկանաչ պարտատոմսերիհամակարգի վերաբերյալ` հաստատելով վերջինիս համապատասխանությունը միջազգային սկզբունքներին և համաշխարհային շուկայում գործող չափանիշներին: Կանաչ պարտատոմսերի միջոցով ներգրավված միջոցներն աննախադեպ հնարավորություն են ընձեռում ֆինանսավորելու էկոլոգիական կայունությանը նպաստող ծրագրերը: Ինչ վերաբերում է այս ուղղությամբ մեր հետագա անելիքներին, նշեմ, որ մենք մտադիր ենք դառնալուառաջատար կանաչ բանկը Հայաստանում և ակնկալում ենք էլ ավելի խորացված համագործակցություն մեր գործընկերների հետ:

GlobalMarkets. Թվային ո՞րտեխնոլոգիաներն է Ամերիաբանկն առավել հեռանկարային համարում: Որո՞նք են Ամերիաբանկի հիմնական առաջնահերթությունները 2021թ. համար և ապագայի ռազմավարական նպատակները:

– Հաջողության հասնելու համար ցանկացած բանկ պետք է հարմարվի արագորեն փոփոխվող պայմաններին: Ընթացիկ տարվա մեր առաջնահերթություններն են հետագա թվային վերափոխումն ու դիվերսիֆիկացումը: Ըստ այդմ, մենք հետևողականորեն ընդլայնում ենք հեռավար բանկային ծառայությունների մատուցման կարողությունները, բարելավում ենք թվային ծառայությունների որակը, մեծացնում ենք մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինը՝ միաժամանակ նպատակ ունենալով ապահովել վարկային պորտֆելի երկնիշ աճ: Դա կօգնի մեզ իրագործելու մեր ռազմավարական նպատակները, այն է` արդյունավետության բարձրացում, հիմնական ֆինանսական ցուցանիշների հետագա աճ, մեր հաճախորդների, գործընկերների, թիմակիցների և բաժնետերերի գոհունակության բարձր մակարդակի ապահովում, ինչպես նաև Հայաստանի ֆինանսական շուկայում բացարձակ առաջատարի դիրքի պահպանում:

GlobalMarkets. Վերջերս մի շարք հարցազրույցներում ձեր միջազգային գործընկերները նշում են, որ Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO): Ի՞նչ ծրագրեր ունի Ամերիաբանկն այդ ուղղությամբ:

– Վերջին մի քանի տարիներին մենք դարձել ենք երկրի ամենախոշոր բանկը և ապահովել ենք միջազգային գործընկերների հետ համագործակցության ամենաբարձր մակարդակը: Բացի այդ, մենք շարունակաբար բարելավում ենք մեր կորպորատիվ կառավարման համակարգը: IPO-ն շատ կարևոր ռազմավարական նվաճում կլինի մեզ համար և կնպաստի մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրագործմանը: Հանրային ընկերություն հանդիսանալը ենթադրում է նաև, որ մենք պետք է հետևենք լավագույն փորձին` կապված կորպորատիվ կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման հետ: Հպարտությամբ եմ նշում, որ մենք արդեն իսկ գործում ենք որպես հանրային ընկերություն` հանդիսանալով Հայաստանի բացառիկ ընկերություններից մեկը, որի կորպորատիվ կառավարման համակարգը համապատասխանում է IPO-ի համար սահմանված նախապայմաններին:Մենք մշտապես հետևում ենք կապիտալի միջազգային շուկաներին, բորսայում ցուցակվածնմանատիպ գործունեություն ծավալող ընկերություններին և սահմանել ենք հաջողությամբ IPO իրականացնելուն ուղղված ուղենիշներ: Նշեմ նաև, որ բանկի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման գործընթացը կմեկնարկի մեր միջնաժամկետ նպատակների իրականացումից հետո: Ժամկետները կախված կլինեն նաև շուկայական պայմաններից: Ցանկանում եմ նշել նաև, որ մեր բոլոր քայլերը, որոնք ուղղված են մեր աճին ու զարգացմանը, ունեն մեկ նպատակ` նպաստել կյանքի որակի բարելավմանը: Մեր հաջողության գրավականը անընդմեջ փոխակերպվողմտածելակերպն է և վստահությունը մեր ընկերության ներուժի, մեր երկրի և տնտեսության հանդեպ, որում ապրում և աշխատում ենք:

***

В интервью журналу GlobalMarketsГенеральный директор АмериабанкаАртакАнесян поясняет стратегию Америабанкa и выделяет некоторые из основных причин успеха банка на армянском рынке.

GlobalMarkets: Каковы основные направления деятельности, сильные стороны и конкурентные преимущества Америабанкa?

АртакАнесян:Америабанк верит в потенциал и будущее экономики Армении. Одна из наших сильных сторон – готовность к трансформации. В основе реализации нашего потенциала и достижения успеха лежит не только осознание необходимости изменений, но и фактическоелидерствов области изменений и трансформации. Именно благодаря этому нам удалось успешно преодолеть мировой финансовый кризис 2008 года. Так мы превратились из ведущего корпоративного и инвестиционного банка в ведущий универсальный банк в Армении. И именно поэтому мы стремимся к цифровой трансформации. Наши инвестиции в этой области подготовили нас к некоторым из проблем, с которыми все мы столкнулись в 2020г.
С 2008г. мы играем существенную роль в расширении возможностей армянскихкомпаний и армянского народа. Мы являемся крупнейшим финансовым учреждением в Армении, которое стремится предлагатьсвоим клиентам и партнерам исключительные банковские услуги, продукты и обслуживание. В основе нашего роста и развития лежат долгосрочное видение, стратегия и ряд целей, а не краткосрочные интересы. Кроме того, нашему успеху способствуют многолетние доверительные отношения с нашими клиентами, партнерами и акционерами. Они вдохновили нас на динамичное развитие и преобразование из традиционного банка в финансово-технологическую экосистему, выстроенную на основе человеческих потребностей.

GlobalMarkets: Расскажите, пожалуйста, о некоторых основных достижениях и удачных проектах банка за последние 12 месяцев.

АртакАнесян: Несмотря на трудности и проблемы, с которыми мировая экономика столкнулась в прошлом году, нам удалось обеспечить эффективную работу и достичь хороших результатов. Согласно данным за первый квартал 2021г., Америабанк сохранил лидерство и находится на первом месте среди армянских банков по основным финансовым показателям, таким как активы, обязательства, кредиты, вклады, размер прибыли и собственного капитала. По итогам первого квартала текущего года рентабельность активов банка составила 1.5%, а рентабельность капитала – 14.2%. Также, мы являемся лидерами армянского рынка корпоративных облигаций, обладая долей в 26%. Следуя стратегии перехода к универсальной банковской модели, мы увеличили долю розничных кредитов и кредитов МСП. Кроме того, мы добились существенного прогресса в области предоставления банковских услуг по дистанционным и цифровым каналам, ив 2020г. коэффициент использования системы «Интернет-банкинг» составил 48% (увеличившись на 12 пп).

GlobalMarkets:В этом году Америабанк впервые выступил на рынке «зеленых» облигаций в качестве эмитента. Каковы ваши планы в отношении дальнейшего развития сферы финансирования «зеленых» проектов?

АртакАнесян: Успешный выпуск первых «зеленых» облигаций в стране – еще одно достижение банка за прошедший год. Объем выпуска составил 42 млн. евро. «Зеленые» облигации выпущены в тесном сотрудничестве с нашим давним партнером – FMO, который является государственно-частным банком развития и основным инвестором в сделках с облигациями. Компания Sustainalyticsпредоставилазаключениевторойстороны, подтверждающее соответствие нашейконцепции зеленых облигаций международным принципам, применяемым в сфере зеленых облигаций, и мировым рыночным стандартам. Средства, привлеченные с помощью зеленых облигаций, дают уникальную возможность финансирования зеленых проектов, способствующих экологической стабильности. Что касается планов на будущее, то мы намерены стать ведущим «зеленым» банком Армении и надеемся на еще более тесное сотрудничество с нашими партнерами по данному вопросу.

GlobalMarkets: В каких цифровых технологияхАмериабанк видит наибольший потенциал? Каковы основные приоритеты Америабанка на 2021г. и стратегические цели на будущее?

АртакАнесян: Для достижения успеха банку необходимо адаптироваться к стремительно меняющимся условиям. Приоритетными направлениями в текущем году для нас являются цифровая трансформация и диверсификация. Соответственно, мы постоянно расширяем возможности услуг дистанционного банкинга, повышаем качество обслуживания по цифровым каналам, увеличиваем долю розничных и МСП-кредитов, одновременно ставя перед собой задачу двузначного роста кредитного портфеля. Это позволит нам достичь наших стратегических целей, а именно повысить эффективность работы банка и добиться дальнейшего роста по основным показателям, высокого уровня удовлетворенности наших клиентов, партнеров, сотрудников и акционеров, а также сохранить абсолютное лидерство на финансовом рынке Армении.

GlobalMarkets: В последнее время внескольких интервью ваши международные партнеры отмечали, что Америабанк готов к первичному публичному размещению акций (IPO). Каковы планыАмериабанка в этом направлении?

АртакАнесян:За последние несколько лет мы стали крупнейшим банком страны и вывели сотрудничество с международными партнерами на высочайший уровень. Кроме того, мы постоянно совершенствуем систему корпоративного управления. IPO было бы важнейшим стратегическим достижением для нас и помогло бы осуществить наши долгосрочные планы развития. Бытьпубличной компанией означаеттакже действовать в соответствии спередовой практикой корпоративного управления, отчетности и прозрачности. В этой связи я хочу с гордостью отметить, что мы уже действуем как публичная компания, являясь одной из исключительных компаний в Армении, корпоративная система управления которойсоответствует предварительным условиям, необходимым для IPO.Мы постоянно следим за международными рынками капитала, за деятельностьюаналогичных нам компаний, зарегистрированных на бирже, на основании чего мыопределили соответствующие ориентиры для успешного IPO.

Мы приступим к процессу IPO как только достигнем своих среднесрочных целей. Сроки будут зависеть также от рыночных условий. Как бы важно это ни было для банка, следует также отметить, что все, что мы делаем для дальнейшего роста и развития банка, преследует одну конечную цель – помочь с повышением качества жизни. Формула нашего успеха – это трансформационное мышление и вера в потенциал нашей команды, нашей страны и экономики, в которой мы живем и работаем.

***

In an interview for GlobalMarkets, Artak Hanesyan, Ameriabank’s CEO, explains the bank’s strategy and highlights some of the key reasons for its success in the Armenian market.

Global Markets: What are some of Ameriabank’s main businesses, strengths and competitive advantages?

Artak Hanesyan:Ameriabank believes in the potential and future of the Armenian economy. One of our strengths is our openness to transformation. Realizing our potential, and achieving success, comes not only from recognizing the need for change, but actually leading change and transforming. That is how we successfully navigated through the 2008 global financial crisis. That is how we transformed from a leading corporate and investment bank to leading universal bank in Armenia. That is why we have been pursuing digital transformation, investment which prepared us for some of the challenges we all faced in 2020.
Since 2008 we have played a fundamental role in the empowerment of Armenian businesses and the Armenian people. We are the largest financial institution in Armenia, committed to bringing exceptional banking services, products and experiences to our clients and partners. Our growth and development has been based on a long-term vision, strategy and set of objectives, rather than on short-term interests. In addition, we have thrived on the trust and longstanding relations with our clients, partners and shareholders. They have inspired us to develop dynamically and transform from a traditional bank to essentially a financial and technological ecosystem built around human needs.

Global Markets: What are some of the bank’s key achievements and successful projects over the past 12 months?

Artak Hanesyan:Despite the difficulties and challenges faced by the global economy last year, we performed well and achieved some good results. As of the first quarter of 2021, Ameriabank maintained its leadership, ranking first among Armenian banks by key financial indicators, including: assets; liabilities; loans; deposits; profit; and equity capital. In fact, at the end of the first quarter, the bank’s ROA and ROE were 1.5% and 14.2%, respectively. We are also leading the Armenian corporate bond market with a share of 26% of the market, and in pursuit of our strategy to transition to universal banking model, we increased the share of retail and SME loans. In addition, we have made significant progress in distance and digital banking, with our online banking penetration rate reaching 48% (up by 12pp.) in 2020.

Global Markets: Ameriabank accessed the green bond market for the first time this year. What are your plans to further develop green finance in Armenia?

Artak Hanesyan:Successfully issuing the country’s first green bonds was another significant achievement for the bank in the past year. We issued a total of €42m of green bonds in close cooperation with our long-term partner, FMO, which is a public-private development bank and an anchor investor in the bonds. Sustainalytics has verified our Green Bond Framework’s alignment with the international green bond principles and global market standards in its second-party opinion. The funding raised via green bonds provides an unrivalled opportunity to finance green projects that contribute to environmental sustainability. As for the plans for the future, we aim to become the leading green bank in Armenia and look forward to greater cooperation with our partners.

Global Markets: In what digital technologies does Ameriabank see the greatest potential? What are Ameriabank’s key priorities for 2021 and strategic goals for the future?

Artak Hanesyan:To succeed, a bank needs to adapt to rapidly changing environment. Our priorities for the current year are further digital transformation and diversification. Accordingly, we are consistently expanding the capacity of distance banking, improving the quality of digital services, increasing the share of retail and SME loans, simultaneously setting the goal of double-digit growth of the loan portfolio. This will help us achieve our strategic goals, such as enhancing the performance efficiency, achieving further growth in key financial indicators, ensuring high satisfaction of our clients, partners, team and shareholders, as well as maintaining an absolute leadership in the financial market of Armenia.

Global Markets: In a number of recent interviews, your international partners have mentioned that Ameriabank is ready for IPO. What plans does Ameriabank have for an IPO?

Artak Hanesyan: Over the past few years, we have become the largest bank in the country and achieved the highest level of cooperation with international partners. We are also constantly improving our corporate governance. An IPO would be a very important strategic milestone for us and would help support our long-term growth plans. Being a public company also means that we follow best practice in corporate governance, reporting and transparency. In this regard, I am proud to state that we already operate like a public company, being one of the exceptional companies in Armenia with a corporate governance system in compliance with IPO prerequisites. We are constantly following international capital markets, our listed peers, and have set relevant benchmarks for a successful IPO. We will launch the IPO process once we reach our mid-term targets. Timing will also depend on market conditions. As important as this is for the bank, it should also be said that whatever we do to support our growth and development, it has one ultimate goal – to help improve the quality of life. The formula of our success is transformational mindset and trust in the potential of our team, our country and economy we live and work in.




Լրահոս