ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան: Փաշինյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:
ՀՀ վարչապետը ընդգծեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլիի շահագրգիռ գործունեությունը հայ-վրացական տնտեսական համագորխակցությունը ակտիվացնելու գործում:
«Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդրումը հունիսի 12-ին մեր գերիների վերադարձը կազմակերպելու գործում»,- ասաց Փաշինյանը: