ՏԵՍԱՆՅՈՒԹ. 44 օրյա պատերազմից հետո ռազմամթերքի փոխադրում Հայաստան. իրավապահները շարունակում են խուզարկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44 օրյա պատերազմից հետո ռազմամթերք է փոխադրվում Հայաստան: Իրավապահները շարունակում են խուզարկությունները:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վահագն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, ապօրինի կերպով փոխադրել և ապօրինի կերպով պահել ռազմամթերք, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

Վահագն Ավետիսյանը 2021 թվականի փետրվար ամսվա վերջին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից գտնելով ու ապօրինի կերպով ձեռք բերելով ռազմամթերք հանդիսացող 30 հատ 7.62մմ /7,62×39/ տրամաչափի, 6 հատ 5.45մմ /5.45×39/ տրամաչափի, 3 հատ 7.62 մմ /7,62x54R/ տրամաչափի մարտական և 2 հատ 7.62մմ /7,62x54R/ տրամաչափի փամփուշտներ, հիշյալ վայրից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս դրանք իրեն պատկանող «Վոլվո Ս40» մակնիշի, 35 DD 003 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ապօրինի կերպով փոխադրել է Արարատի մարզի Արարատ գյուղ և ապօրինի կերպով պահել նույն գյուղում Սահմանապահներ փողոցի 11-րդ հասցեում տեղակայված իր առանձնատան չհրկիզվող պահարանում, որն էլ 2021 թվականի մայիսի 28-ին հայտնաբերվել ու վերցվել է ՀՀ ոստիկանության Արարատի մարգային վարչության Արարատի բաժնի ծառայողների կողմից վերջինիս անվամբ հաշվառված ու նրան պատկանող «ՎԵՊՐ-ԿԱ» տեսակի որսորդական ակոսափող հրազենի պահպանության կանոնները ստուգելու ժամանակ։

Ք.Մ




Լրահոս