Աֆղանստանի միակ՝ «Թալիբանի» կողմից չգրավված նահանգը կհանձնվի թալիբներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փանջշիրի դիմադրության առաջնորդներից Ահմադ Մասուդը տարբերակներ է փնտրում թալիբների հետ հակամարտությունը լուծելու համար, գրում է The Telegraph-ը:

Զինված ուժերը մտադիր են սկսել բանակցություններ նահանգը հանձնելու վերաբերյալ՝ ռեսուրսների և միջազգային աջակցության բացակայության պատճառով, ասել է Մասուդի խորհրդականը:

«Բոլորը հոգնել են Աֆղանստանից 20 տարվա պատերազմից հետո, ոչ ոք չի ցանկանում զենք ուղարկել դիմադրության շարժմանը: Փանջշիրը չի կարող պայքարել թալիբների դեմ, նրանք ունեն գերազանց ուժեր: Հիմա 80-90 -ականները չեն, այժմ թալիբները ունեն փորձառու մարտիկներ:

Հակամարտությունն այժմ ակնհայտորեն դեմ է Փանջշիրին: Կարծում եմ, որ այն կպահպանվի երկու-երեք ամիս, իսկ հետո կգա ձմեռը», – ասել է աղբյուրը:

Ըստ խորհրդականի՝ Մասուդը մտադիր է հանձնվել, սակայն «պահպանել իր պատիվը»: Հաշվի առնելով իր հոր՝ Ահմադ Շահ Մասուդի հեղինակությունը, որը հայտնի էր թալիբների դեմ հաջող պայքարով, իշխանության հանձնումը նշանակալի հաղթանակ կլիներ թալիբների համար:

Կիրակի օրը թալիբները չորս ժամ ժամանակ տվեցին տեղական դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդին՝ 20 տարի առաջ ահաբեկիչների կողմից սպանված հակաթալիբանյան հյուսիսային դաշինքի առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի որդուն: Ի պատասխան՝ Մասուդն ասաց, որ Փանջշիրը կդիմադրի, և նրա բնակիչները պատրաստ են դիմակայել, ինչպես խորհրդային ռազմական ներկայության ժամանակ: Մասուդը հաստատեց նաև արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունները, որոնք հայտնում էին, որ բացի տեղական տաջիկ աշխարհազորայիններից՝ նրա հրամանատարության տակ կան զինվորներ, ովքեր զենքով ժամանել են Աֆղանստանի այլ շրջաններից՝ ներառյալ հատուկ ջոկատայինները:




Լրահոս