Մոսկվայում գրանցվել Է մարտի 10-ից ի վեր COVID-19-ով հիվանդացության նվազագույն ցուցանիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COVID-19-ի ևս 1105 դեպք Է հայտնաբերվել Մոսկվայում վերջին մեկ օրվա ընթացքում. դա նվազագույն ցուցանիշն Է մարտի առաջին կեսերից ի վեր: Այդ մասին վկայում են կորոնավիրուսի հետ կապված իրադրության վերահսկողության օպերատիվ շտաբի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախօրյակին գրանցվել Է կորոնավիրուսով ախտահարված 1458 քաղաքացի: Այսպիսով, Մոսկվայում օրական հիվանդացությունը կրճատվել Է մոտավորապես 24 տոկոսով:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել Է մայրաքաղաքի 56 բնակիչ: Օգոստոսի 11-ից այդ պատճառով մահացածների օրական թիվը Մոսկվայում չի գերազանցում 60 մարդը: Ընդամենը հիվանդության հետեւանքով մահացել Է 27 հազար 85 քաղաքաբնակ:

COVID-19-ից ապաքինվել և օրվա ընթացքում դուրս Է գրվել 2148 մարդ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը կարողացել Է հաղթահարել 1 միլիոն 432 հազար 67 մոսկվացի:

Մոսկվայում գրանցված COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը օգոստոսի 24-ի դրությամբ կազմում Է 1 միլիոն 557 հազար 387:

Հուլիսի 23-ին քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը հայտարարել Է, որ Մոսկվայում COVID-19-ով հիվանդացության բարձրակետն անցել Է: Իշխանությունները իրադրության հետագա բարելավման հույս ունեն:

Օգոստոսի 13-ին քաղաքագլուխը հայտնել Է, որ COVID-19 կորոնավիրուսով հիվանդների նոր հոսպիտալացումների թիվն ավելի քան կրկնակի նվազել Է հունիսի երկրորդ կեսի բարձրակետային ցուցանիշների համեմատությամբ: Հոսպիտալացումների թվի կրճատման կապակցությամբ քաղաքագլուխը հայտարարել Է կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացման մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս