Վրաստանի Աջարիայի շրջանում երեք օտարերկրյա զբոսաշրջիկներով ավտոմեքենան ընկել է ձորը՝ շրջվելով 20 անգամ: Այս մասին հայտնում է տեղական TV25 հեռուստաալիքը:
ԶԼՄ -ների տեղեկություններով՝ մեքենայում եղել է երեխա, որը մահացել է ընկնելու հետևանքով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, վթարի մասին տեղեկությունը հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
«Վթարը տեղի է ունեցել Գոդերձի լեռնանցքում: Հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276 -րդ հոդվածով ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչը հանգեցնում է առողջությանը հասցված ոչ այնքան լուրջ կամ լուրջ վնասի կամ էական վնասների», – ասել են գերատեսչությունից:
Որ երկրի քաղաքացիներն են եղել մեքենայի ուղևորները, իրավապահները չեն հստակեցրել: