
«Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերի Թուրքիա մատակարարման երկրորդ պարտավորագրը կստորագրվի այս տարի: Այդ մասին լրագրողներին հաղորդել Է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օգոստոսի 23-ին Միխեեւը հայտարարել Է, որ պարտավորագիրը կստորագրվի մոտ ժամանակներս:
«Մոտ ժամանակներս նշանակում Է այս տարի: Մենք սպասում ենք, որ Թուրքիայի համար C-400-ի երկրորդ պարտավորագիրը կստորագրվի այս տարի»,-ասել Է նա:
Ռուսաստանը եւ Թուրքիան գնդի համակազմի համար C-400 զենիթահրթիռային համակարգերի պարտավորագիրը կնքել Է 2017 թվականին, թուրքական կողմին մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամառ-աշնանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: