
Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների վիճակը ներկայում ողբալի է, իսկ շփումները հասցվել են նվազագույնի: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ բանակցությունների ավարտին կայացած ասուլիսում:
«Հատուկ ուշադրություն ենք դարձրել Եվրոպական մայրցամաքին, այդ թվում՝ Ռուսաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների ողբալի վիճակին: Բրյուսելի հետ շփումները հասցվել են նվազագույնի ԵՄ քաղաքականության հետևանքով, որն ուղղված է Ռուսաստանին զսպելուն»,- ասել է Լավրովը:
Վերջինս հավելել է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել պրագմատիկ երկխոսություն զարգացնել Եվրամիության հետ փոխհարգանքի սկզբունքով և պայմանավորվածություններ ձեռք բերել այն ոլորտներում, որոնք առնչվում են փոխադարձ շահերին: