«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 8-րդ գումարման խորհրդարանում շարունակվող սրացումները, ծեծկռտուքներն ու հայհոյանքները ՀՀ պետական շատ կառույցների աշխատանքը պարալիզացրել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեծ ու փոքր պաշտոնյաներ իրենց օրը սկսում են՝ Ազգային ժողովի նիստերի ընթացքին հետեւելով, իրավիճակը վերլուծելով:
Կառավարության, նախարարությունների, դատական համակարգի, ուժային բոլոր կառույցների աշխատակիցների մեծ մասը անգործության է մատնված: Ուժային կառույցները, բուն գործերը թողած, հետեւում են Աժ ծեծկռտուքին, դատական նիստերը, հարցաքննությունները, որոնք շատ շտապ չեն, հիմնականում հետաձգվում են կամ չեն կայանում:
Անգամ ԲԴԽ պլանավորված նիստերը չեն կայանում: Բոլորը սպասում են՝ ինչ է կատարվելու ԱԺ-ում: Բայց ամենաուշագրավն այն է, որ այս լարված իրավիճակում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն արձակուրդի մեջ է:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։