ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կվերանայվի պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը. նոր փոփոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջիկայում կվերանայվի քրեակատարողական հկմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց, խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը: Մեզ հայտնի դարձավ նաև, որ կվերանայվի Կողմնորոշիչ ցանկի որոշ հիվանդությունների ախտորոշումների փուլերը, ինչպես նաև ծանրության աստիճանները:

Մասնավորապես՝ առաջարկվող հիմնական փոփոխությունները վերաբերելու են.

• Մկանակմախքային (ոսկրամկանային) համակարգի և շարակցական հյուսվածքների հիվանդություններին և դրա փուլերին.
• Արյան շրջանառության համակարգի հիվանդություններին և դրա փուլերին.
• Մարսողական օրգանների հիվանդություններին և դրա փուլերին.
• Նյարդային համակարգի հիվանդություններին և դրա փուլերին.
• ՄԻԱՎ վարակին և դրա փուլերին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդարադատության նախարարությունը դիմել է առողջապահության նախարարություն, որտեղից ի պատասխան արձագանքել են՝ նշելով, որ ՄԻԱՎ վարակով անձին պատժի հետագա կրումից ազատելը անիրատեսական է և գործնականում չի կարող իրականացվել, լիովին հիմնավորված է:

Ըստ առողջապահության նախարարության՝ անձին պատժի հետագա կրումից ազատելու նպատակով ավելի կարևոր է ՄԻԱՎ վարակի կլինիկական ախտորոշումը:

Ավելին, անձին պատժի հետագա կրումից ազատելը իրատեսական և գործնականում կարող է իրականացվել միայն եթե պացիենտի մոտ վարակի 4-րդ կլինիկական փուլն է և առկա է խիստ արտահայտված իմունային անբավարարություն: Այսինքն այն դեպքում, երբ բուժումն անարդյունավետ է:

Ս. Հ.




Լրահոս